Պայթյուններ են որոտացել Կիեւում 

Պայթյուններ են որոտացել Կիեւում 

Հոկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուններ են որոտացել Կիեւում։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել Կիեւի կենտրոնում՝ Շեւչենկոյի շրջանում։ Նա նշել է, որ բոլոր արտակարգ ծառայությունները տեղում են։ Մանրամասները կհաղորդի ավելի ուշ եւ հայտարարված օդային տագնապը շարունակվում է, հետեւաբար՝ հորդորվում է քաղաքացիներին մնալ ռմբապաստարաններում։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտնել է, որ Կիեւը հարձակման է ենթարկվել կամիկաձե-դրոնների կողմից։