Արյունոտ կիրակի կամ որ մին զարկի՝ ջարդի հազար

Արյունոտ կիրակի կամ որ մին զարկի՝ ջարդի հազար

Վերջին 4 տարիներին Նիկոլ Փաշինյանը հայկական ռազմական տեխնիկան հասցրել է կատարելության աստիճանի։ Եթե առաջ, նախկինների օրոք ձեռք բերած  Իսկանդերը պայթում էր 10 տոկոսով,  այսօր կարելի է վստահորեն ասել, որ մեր սովորական որսորդական հրացանը կրակում է 180 տոկոսով։ Բավական է արձանագրել ՀՀ ոստիկանության հայտարարության այս պատմական տողը․ 

«Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով գործադրվել է որսորդական հրացան։ Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ»։ Քաջ Նազարի պատմությունը՝ որ մին զարկի՝ ջարդի հազար։

Խոսքը Նիգավանի դեպքերի մասին է։ Ինչպես գիտենք կա երեք զոհ։ Ոստիկանության հայտարարության հիմնական իմաստն այն է եղել, որ արյունալի մասշտաբային դեպքերը եղել են կենցաղային բնույթի և այն քաղաքական ենթատեքստ չի պարունակել։ Իրենք նախօրոք մատից հոտ են քաշել, այս տրամաբանությամբ են առաջնորդվում։