Բուլղարիան երկու ռուս դիվանագետի հայտարարել է «պերսոնա նոն գրատա»

Բուլղարիան երկու ռուս դիվանագետի հայտարարել է «պերսոնա նոն գրատա»

Բուլղարիան «պերոսնա նոն գրատա» է հայտարարել երկու ռուս դիվանագետի, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ։ Նշենք, որ չնայած առկա մեղադրանքին, բուլղարական կողմը չի ներկայացրել ապացույցներ, որոնք կհաստատեին մեղադրանքի իսկությունը։ Այս մասին հայտնում է Սոֆիայում գտնվող ռուսական դեսպանությունը։

Ըստ Մոսկվայի հայտարարության, Ռուսաստանը իրեն վերապահում է համարժեք պատասխան հայելային գործողություն կատարելու իրավունք ։ Բուլղարական դատախազությունը հայտարարել էր, ավելի վաղ, որ երկու ռուս դիվանագետ կասկածվում են լրտեսության մեջ։ Միաժամանակ նաեւ հաղորդվում էր, որ նրանց հանդեպ քրեական հետապնդումն ու գործի ընթացքը կասեցված է, քանի որ նրանք ունեն դիվանագիտական անձեռնմխելիություն։