Պեկինը մեկնաբանել է Իրանին ուղղված իսրայելական հարվածը

Պեկինը մեկնաբանել է Իրանին ուղղված իսրայելական հարվածը

Չինաստանը դեմ է սրացման տանող գործողություններին: Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով Իսրայելի՝ Իրանին ուղղված հարվածը։

«Չինական կողմն ուշադիր հետևում է համապատասխան հաղորդագրություններին և դեմ է ցանկացած գործողության, որը հանգեցնում է էսկալացիայի և լարվածության աճի»,- ասել Է Լին Ցզյանը:

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։

Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել: