Ալիևը Հայաստանի հարցով սպառնում է Ֆրանսիային, Հնդկաստանին և Հունաստանին

Ալիևը Հայաստանի հարցով սպառնում է Ֆրանսիային, Հնդկաստանին և Հունաստանին

«Ադրբեջանը չի կարող պարզապես «նստել ու սպասել», մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին Ադրբեջանի դեմ»։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի խոսքերը մեջբերում են տեղի ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ «վերոնշյալ երկրները դա անում են ցուցադրաբար՝ փորձելով ինչ-որ բան ապացուցել»։ 
«Եթե մենք լուրջ վտանգ տեսնենք, ապա ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել»,- ընդգծել է պետության ղեկավարը։