Ժողովուրդ ջան, չվախենաք, եթե վախենաք, պարտվելու ենք, պիտի հաղթենք

Ժողովուրդ ջան, չվախենաք, եթե վախենաք, պարտվելու ենք, պիտի հաղթենք

Եթե կորցրինք Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը, ասեմ՝ որն է լինելու հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը Վանաձորն է, Իջանն է և այլն։ Ու մի օր էլ Ալիևը ասելու է՝ Երևանն էլ է իմը։  Իսկ մենք ի՞նչ ենք ասելու, մենք էլ ասելու ենք՝ դե լավ, Երևանն էլ հանձնենք գնանք Էջմիածնում մնա՞նք։ Ի՞նչ ձեր կարծիքով Ալիևը էսքանով համակերպվելու է, հա՞։ Իհարկե էսքանով չի համակերպվելու, տալիս են, ուզում է, տալիս են , ուզում է ու սենց գալով էլ գալու է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել  գնդապետ Միհրան Մախսուդյանը։

«Ես կանգնելու եմ մինչև վերջ։ Ինձ համար ավելի լավ է մեռնել այդ հողի վրա՝ պատիվ ունենալով, քան փախնեմ դավաճանի պես։ Իմ պայքարը արդար է, մինչև վերջ էլ կանգնելու եմ, կռվից էլ չեմ վախենում՝ ի տարբերություն մի քանիսի, որոնք վախենում են կռվից։ Բոլոր պատերազմներով անցել եմ, բոլոր պատերազմներին մասնակցություն եմ ունեցել ու դա բոլորն էլ տեսել են, բոլորն էլ գիտեն։ Ալիևի կոչերի վերաբերյալ, որ պատերազմով է վախեցնում, ես ասում եմ՝ ես չեմ վախենում ու թող ազգն էլ չվախենա։ Ազգ, ժողովուրդ ջան, չվախենաք։ Եթե վախենաք, պարտվելու ենք, եթե չվախենանք, հաղթելու ենք»,- ասել է նա։