Երեխային ծեծի ենթարկած կինը դեռևս փաստաբան չունի

Երեխային ծեծի ենթարկած կինը դեռևս փաստաբան չունի

Իր հարազատ երեխային ծեծի ենթարկած և նրանց ստորացրած, այդ ամենը տասանկարահանած Աննա Արևշատյանը ձերբակալված է, հարուցված քրեական գործը քննչական կոմիտեի վարույթում է։

Ենթադրվում է, որ քննիչները նրա նկատմամաբ քննչական գործողություններ են արդեն կատարել, և, ըստ ամենայնի, շուտով կալանքի միջնորդությամբ կդիմեն դատարան, սակայն  Աննա Արևշատյանը դեռևս փաստաբան չունի։

Մեր հարցմանն ի պատասխան Փաստաբանների պալատից տեղեկացրին, որ քննչական մարմինը պետք է դիմի Հանրային պաշտպանի գրասենյակին՝ Աննա Արևշատյանին պաշտպան տրամադրելու հարցով․

«Վարույթն իրականացնող մարմինը դեռևս չի դիմել Փաստաբանների Պալատի Հանրային պաշտպանի գրասենյակին հանրային պաշտպան տրամադրելու համար»,- ասաց փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։