Ով է դաշնակցականի դեմ ցուցմունք տված նախկին ՔՊ-ականը

Ով է դաշնակցականի դեմ ցուցմունք տված նախկին ՔՊ-ականը

Ավելի վաղ գրել էինք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկ ջոկատայինները ներխուժել էին դաշնակցական Գագիկ Սարգսյանի տուն, խուզարկել տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի եւ ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութեր տեղադրելու մեղադրանքով, որը ՔԿ-ն որակել էր որպես ահաբեկչական գործողություն։

Չնայած, տառացիորեն դրանից մի քանի օր առաջ «Հրապարակին» պատասխանել էր, թե Մելքոնյանի տան մոտ պայթյունը նրա հարեւանի նկատմամբ է իրականացվել` անձնական խնդիրների հողի վրա, իսկ փոխոստիկանապետը ՔՊ-ի գրասենյակի մոտ հայտնաբերված ռումբն անվանել էր մուլյաժ` կեղծ, իսկ փաստաբան Մկրտիչ Դավթյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ մեղադրանքը շինծու է եւ ունի բացառապես մեկ նպատակ` լուծարել ՀՅԴ-ն:

Փաստաբանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Գագիկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձը ՔՊ-ի նախկին աջակիցներից է, ով այժմ կրկին ցանկանում է ՔՊ-ին հավատարմության երդում տալ: Մեր տեղեկություններով այդ անձը ոմն Էդգար Պետրոսյանն է, ով այժմ նույնպես կալանավորված է։