«Ռեալի» ավտոբուսը վթարի է ենթարկվել Գերմանիայում

«Ռեալի» ավտոբուսը վթարի է ենթարկվել Գերմանիայում

Մադրիդի «Ռեալի» ավտոբուսը վթարի է ենթարկվել Գերմանիայում, հայտնում է Bild-ը։ Լայպցիգի օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով թիմը փետրվարի 12-ին Մադրիդից մեկնել է Էրֆուրտ, որտեղից ավտոբուսով ուղևորվել է Լայպցիգ։

Ճանապարհին իսպանական ակումբի ավտոբուսը հարվածել է Toyota Avensis մակնիշի ավտոմեքենայի: Տուժողներ չկան: Վնասի չափը գնահատվում է 3 հազար եվրո։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 13-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մադրիդցիները կհյուրընկալվեն գերմանական «Լայպցիգին»: