Ինչքանո՞վ դա օգնեց ծուղակի մեջ հայտնված նրա զորքերին, կարծում եմ՝ ոնչնչով

Ինչքանո՞վ դա օգնեց ծուղակի մեջ հայտնված նրա զորքերին, կարծում եմ՝ ոնչնչով

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պատերազմ մեկնաբանելը ծանր ու պատասխանատու աշխատանք է, քանի որ մարդիկ անընդհատ սպասում են նորության: Իրականում անցնող օրը հերթականն էր. Պաշտպանության բանակը շարունակ ծանր կորուստներ էր հասցնում թշնամուն: Իհարկե, թուրքը իրեն հատուկ ձևով այսօր թիրախավորեց նաև Աստծո տունը, բայց ինչքանո՞վ դա օգնեց ծուղակի մեջ հայտնված նրա զորքերին, կարծում եմ՝ ոնչնչով: Աստված մեզ հետ է, և պատերազմից հետո Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը կրկին ղողանջելու են առաջվա պես, բայց թե թշնամու ձայնը ինչպես և որտեղ է կտրվելու, շուտով կասի ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ: