ԵՄ-ն Մոլդովային փող է առաջարկում՝ բարեփոխումների դիմաց

ԵՄ-ն Մոլդովային փող է առաջարկում՝ բարեփոխումների դիմաց

ԵՄ-ն պատրաստ է նկատելիորեն ավելացնել Մոլդովայի ֆինանսավորումը, սակայն դրա համար վերջինս պետք է համաձայնվի իրականացնել խիստ պայմաններով բարեփոխումներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԵՄ-Մոլդովա խորհրդի նիստից հետո հրապարակված հաղորդագրությունը։ Ըստ հրապարակման, այս տարվա հուլիսին ԵՄ-ն, վեց ամսվա ընդմիջումից հետո մոտ 15 միլիոն եվրո է հատկացրել Քիշնեւին։ Մինչեւ տարեվերջ այդ գումարը կարող է հասնել 60 միլիոն եվրոյի։ Նշենք, որ ֆինանսական հատկացումները դադարեցվել էին այն բանից հետո, երբ տեղի դատարանները հրաժարվել էին ճանաչվել անցյալ տարի Քիշնեւում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր Անդրեյ Նեստասեի հաղթանակը։ Ավելի ուշ Բրյուսելը կոշտացրեց իր դիրքորոշումը Քիշնեւի հանդեպ, սակայն ինչպես հասկանալի է, արդեն կես տարի անց, որոշեց մեղմել կեցվածքը։