Իրանում հանրային վայրերում դիմակ կրելը դարձել է պարտադիր

Իրանում հանրային վայրերում դիմակ կրելը դարձել է պարտադիր

Իրանի իշխանությունները կիրակի օրվանից սահմանել են, որ հանրային վայրերում եւ հանրային հաստատություններում բժշկական դիմակ կրելը պարտադիր է։ Այն անձինք, ովքեր չեն լինի դիմակներով՝ չեն սպասարկվի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից։

Ռոհանիի հայտարարության մեջ շեշտվում է, որ բոլոր սեկտորներում եւ հատկապես պետական սեկտորում ծառայությունների մատուցումը եւ սպասարկումը պետք է իրականացվի բժշկական-սանիտարական ցուցումներին համապատասխան։ Նա նաեւ կոչ է արել քաղաքացիներին չթաքցնել իրենց վիուսակիր լինելը։ Ռոհանին Իրանի բնակչությանը նաեւ կոչ է արել չթաքցնել կորոնավիրուսից մահացության դեպքերը։