ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հեռախոսազրույցը Վրաստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հեռախոսազրույցը Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։

ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի կողմից գործողությունների անթույլատրելիությունը։