Բրյուսելյան բշտիկը պայթեց

Բրյուսելյան բշտիկը պայթեց

Բրյուսելյան հանդիպումից հետո ոչ միայն գրավոր, այլ բանավոր պայմանավորվածություններն են ի հայտ գալիս։ Պետք չէ որևէ գրավոր փաստաթուղթ հրապարակվի կամ Նիկոլ Փաշինյանի կառավարության տված բյուսելյան հանդիպման  ճառը լսել՝ հասկանալու՝ թե ի՞նչ է սպասվում Արցախին  կամ Արցախի վերաբերյալ բանակցություններն ի՞նչ մակարդակով են ընթացել։ Բավական է հետևել դեպքերի ընթացքին և տեսնել, թե ինչպես է պայթում բրյուսելյան բշտիկը։  

Բրյուսելից գալուց հետո մեր մայրաքաղաքի սրտում  ընդդիմության կողմից տեղադրված Արցախի դրոշը  պղծվել է՝ կապ չունի ում ձեռքով։ Այդ ձեռքը նույն Նիկոլ Փաշինյանին ծառայող  ձեռքն է։ Կա՞ մեկը, որ մտածում է, թե դա իր ցուցումով չի կատարվել։ Դրոշի նկատմամբ սրբապղծություն կատարողը իրեն ազգայի՞ն է համարում։ Մեր սրբությունները ոտնահարողը ազգայի՞ն է։ 

Հիմա ի՞նչ եք սպասում այդ ղեկավարից, որ բանակցում է Արցախի, Հայաստանի անունից։ Արցախը որպես միավոր մնալու՞ է։ Ի՞նչ եք սպասում այդ ղեկավարից, որն Արցախի դրոշն անգամ տեսնել չի ուզում։ Ի՞նչ եք սպասում այդ ղեկավարից, որ դրսում անքան անհաստատ ու վախվորած էր կանգնած։ Ի՞նչ եք սպասում այդ ղեկավարից, ով հանդուրժում է Հայաստանի տարածքում ադրբեջանական դրոշները, բայց Արցախի դրոշը չի հանդուրժում։ 

Քիչ առաջ մեր երիտասարդները փոխեցին Արցախի պղծած դրոշը։ Դա Արցախի ու Հայաստանի միասնականության խորհրդանիշն է և դրան դեմ կարող է լինել միայն թշնամին։