Անհամբեր սպասում եմ գալիք տարվան. Բիլ Գեյթսը բացահայտել է Երկիրը փրկելու ծրագիրը

Անհամբեր սպասում եմ գալիք տարվան. Բիլ Գեյթսը բացահայտել է Երկիրը փրկելու ծրագիրը

Microsoft-ի նախկին ղեկավար Բիլ Գեյթսը հոդված է հրապարակել, որում պատմել է, որ կարող է փրկել մոլորակը։ Նրա խոսքով՝ արդյունաբերական նոր հեղափոխությունը կօգնի ստեղծել կանաչ տնտեսություն եւ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։ 

«Մեզ պետք են սննդամթերքի աճեցման, իրեր պատրաստելու, տեղաշարժվելու, էլեկտրաէներգիա արտադրելու, ջեռուցելու եւ հովացնելու նոր միջոցներ՝ առանց ջերմոցային գազերի արտանետման»,-գրել է Գեյթսը: 

Նա ընդգծել է, որ անցել են այն ժամանակները, երբ «կառավարությունները եւ կորպորացիաները կարող էին հուսադրող խոստումներ տալ» եւ դրանք չկատարել։

Միլիարդատերը խոստովանել է, որ դա շատ հավակնոտ նպատակ է։ Այնուամենայնիվ, Microsoft-ի համահիմնադիրը հույս ունի, որ արդեն 2022 թվականին տարբեր երկրների իշխանությունները եւ ընկերությունները կստեղծեն նոր  օպերացիոն մոդելներ, որոնք կարագացնեն անցումը մաքուր տնտեսության:

«Ես անհամբեր սպասում եմ գալիք տարվան եւ կարծում եմ, որ մենք հեղափոխության սկզբում ենք, որը հիմնված կլինի հաջորդ սերնդի մաքուր տեխնոլոգիաների վրա»,-եզրափակել է միլիարդատերը։