Բենեթը երդվել է որպես Իսրայելի վարչապետ. Նեթանյահուի 12-ամյա կառավարման ավարտը

Բենեթը երդվել է որպես Իսրայելի վարչապետ. Նեթանյահուի 12-ամյա կառավարման ավարտը

Վարչապետի պաշտոնում Բենյամին Նեթանյահուի ռեկորդային [12 տարի] կառավարումն ավարտվեց կիրակի գիշերը, երբ Կնեսետը [Իսրայելի խորհրդարանը] քվեարկեց հաստատելու «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթի և «Յեշ Ատիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդի կազմած նոր կառավարությունը:

Գրել է իսրայելական «Ջերուսալեմ Փոսթ» պարբերականը։

Նոր կառավարությունը հաստատվել է 60 խորհրդարանականի աջակցությամբ, մինչդեռ 59-ը դեմ են արտահայտվել դրան: 

«Ես հպարտ եմ, որ կարող եմ կառավարությունում նստել շատ տարբեր հայացքներ ունեցող մարդկանց հետ», - Կնեսետի նիստի ժամանակ հայտարարել է Բենեթը։ 

Իր խոսքը նորընծա վարչապետ Բենեթը սկսել է գովաբանելով պաշտոնաթող վարչապետ Բենյամին Նեթանյահուին ու նրա կնոջը՝ Սառային, տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար:

Առանձին քվեարկության ժամանակ խորհրդարանի անդամները քվեարկել են Միկի Լեւիին Կնեսետի խոսնակի պաշտոնում Յարիվ Լեւինին փոխարինելու համար։ Լեւին ստացել է 67 պատգամավորի աջակցություն:

Բենեթը կպաշտոնավարի 2 տարի՝ ըստ ռոտացիոն համաձայնագրի։ Որից հետո նրան այս պաշտոնում կփոխարինի արտաքին գործերի նորանշանակ նախարար Յաիր Լապիդը։