«Արև անունով աստղը»․ 30 տարի առաջ այս օրը զոհվեց Վիկտոր Ցոյը

«Արև անունով աստղը»․ 30 տարի առաջ այս օրը զոհվեց Վիկտոր Ցոյը

1990 թ․ օգոստոսի 15-ին Լատվիայում՝ Կեստերցիեմս գյուղական ավանի մոտ ավտովթարի զոհ դարձավ լեգենդար ռոք-երաժիշտ, հեղինակային «Կինո» ռոք-խմբի հիմնադիր, նկարիչ  Վիկտոր Ցոյը։
Մահվանից վեց ամիս առաջ Ցոյը նկարեց 7 նկար, որոնց առանցքային թեման ճանապարհն էր։ Այդպիսով, նա իր կենսագիրներից շատերի կարծիքով՝ նկարեց իր մահը։ Ցոյի մահը այնպիսի մի երկրաշարժ էչ, որ մի քանի երկրպագուներ նույն օրը ինքնասպանություն գործեցին, իսկ նրան վերջին հրաժեշտը տալու համար եկել էին տասնյակ հազարավոր մարդիկ։

Երաժշտի արյան մեջ ալկոհոլ չէր հայտնաբերվել, և ավտովթարի պաշտոնական վարկածը այն էր, որ երաժիշտը հոգնածությունից քնել էր  ղեկին։

Մինչդեռ, նրա մայրը լրագրողներին հայտնել էր, որ որդին չէր կարող քնել, քանի որը դեպքը եղել էր կեսօրին, իսկ ճանապարհն էլ այնքան երկար չէր, որպեսզի քներ։ Այդ ժամանակ նա աշխատում էր իր վերջին ալբոմի վրա և հնարավոր է՝ գլխում «հնչեցներ» երգի տարբերակներ։ Մոր ենթադրությամբ՝ երաժշտությունն է, որ շեղել էր որդու ուշադրությունը ճանապարհից։

Վիկտոր Ցոյն այսօր կուռք է։ Նա կուռք է հետխորհրդային հսկա տարածքի 90-ականների 20 տարեկանների ու նաև նոր սերնդի համար, որոնց  համար այսօր էլ Ցոյի  «Ծխախոտի տուփ», «8-րդ դասարանցին»  կամ  «Արև անունով աստղը» երգերը հնչում են որպես աղոթք։