Մահացել է «սերֆ-կիթառի արքա» Դիկ Դեյլը

Մահացել է «սերֆ-կիթառի արքա» Դիկ Դեյլը

Կյանքի 82-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի կիթառահար Դիկ Դեյլը․ քաղաքացիական անունով՝ Ռիչարդ Էնթոնի Մոնսուրը։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Ըստ հրապարակման, Դեյլը մահացել է Հարավային Կալիֆորնիայում։ Մահվան պատճառները հայտնի չեն։ TMZ-ն էլ գրում է, որ երկար ժամանակ Դեյլը ունեցել է առողջական խնդիրներ։ Երկու անգամ նա բուժման կուրս է անցել քաղցկեղի դեմ, մեկ անգամ՝ դիաբետի։ Դիկ Դեյլը համարվում է սերֆ-ռոկ ոճի երաժշտության առաջամարտիկներից մեկը։ Նրա նվագելու ոճը ազդել է շատ հայտնի կիթառահարների վրա, ինչպիսիք են Էդդի վան Հալենը, Ջիմմի Հենդրիքսը ինչի համար նրան կոչել են նաեւ «հեւի-մետալի հայր»։ Թողարկել է 11 ստուդիական հավաքածուներ։ Հատկապես հայտնի է նրա Misirlou հավաքածուն։