Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու

Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է COP29 համաժողովին, որը կկայանա նոյեմբերին Բաքվում։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիեւը։

Մարդալիևը նշել է, որ Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի առաջին փոխնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։

«Պատիվ ունեցա ներկայացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավեր-նամակը՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ մասնակցելու Բաքվում կայանալիք COP29-ին»,- գրել է դիվանագետը։