Սումիի մարզում ամիակի արտահոսք է տեղի ունեցել

Սումիի մարզում ամիակի արտահոսք է տեղի ունեցել

Ուկրաինայի Սումիի մարզում ամիակի արտահոսք է տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է մարզային վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։ Արտահոսքը տեղի է ունեցել СумыХимПром գործարանում։ Ավելի վաղ, Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ ուկրաինական կողմը քիմիական թունավոր նյութի կիրառությամբ սադրանք է նախապատրաստում այդ մարզում։

Ներկայումս արտահոսքի պատճառով աղտոտված գոտին կազմում է 2,5 կմ։ Աղետի գոտում գտնվում է Նովոսելիցա բնակավայրը։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։ Սումի քաղաքին որեւէ վտանգ չի սպառնում։