Հայտնի է, թե որ քաղաքն է աշխարհում ամենից շատը տուժել կորոնավիրուսից

Հայտնի է, թե որ քաղաքն է աշխարհում ամենից շատը տուժել կորոնավիրուսից

Իտալական Բերգամոն համարվել է կորոնավիրուսային համավարակից ամենից տուժած քաղաքն աշխարհում։ Քաղաքն ունի 120 հազար բնակչություն։ Այս մասին հայտարարել է Բերգամոյի քաղաքապետ Ջորջո Գորին։

Նա մանրամասնել է, որ անցյալ տարվա գարնան համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում մահացությունը խիստ ավելացել է։ Հայտնի է, որ Բերգամոյի շրջանում վարակվել է կորոնավիրուսով մինչեւ 13 հազար մարդ, մահացել 2700-2800 մարդ, իսկ Բերգամո քաղաքում՝ 670 մարդ։ Նա համեմատել է Բերգամոյում եւ Նյու-Յորքում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները եւ եկել այն եզրակացության, որ Բերգամոն ամեն դեպքում ամենից շատն է տուժել կորոնավիրուսից ողջ աշխարհի մակարդակով։