Հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց Իտալիա

Հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց Իտալիա

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Սերոժ Թիթիզյանը կարիերան կշարունակի Իտալիայում։

24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել D Սերիան ներկայացնող «Ջոյեզե 1918» ակումբի հետ: Նրա վերջին ակումբը Երևանի ԲԿՄԱ-ն էր: