Շրիլանկայում ահաբեկչության կասկածանքով կան ձերբակալվածներ

Շրիլանկայում ահաբեկչության կասկածանքով կան ձերբակալվածներ

 Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ Շրի Լանկայում պայթյունների առնչությամբ ձերբակալվել է 7 մարդ: Նշենք, որ 8 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը 200-ը անցել է,ավելի քան 500 մարդ վնասվածքներ է ստացել: Զոհվել է 35 օտարերկրյա քաղաքացի, որոնցից 5-ին հնարավոր է եղել նույնականացնել մաշկի գույնի հիման վրա: Շրի Լանկայի Կառավարությունը հայտարարել է երկրում պարետային ժամ մտցնելու մասին: Հիշեցնենք,որ այսօր՝Զատկի տոնին,ահաբեկչություն է իրականացվել Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում,ինչպես նաև բնակելի տարածքներում: