Մեկ ամսից Ուկրաինայում դժոխք է սկսվելու․ լեհ գեներալ

Մեկ ամսից Ուկրաինայում դժոխք է սկսվելու․ լեհ գեներալ

Լեհ գեներալ Բոգուսլավ Պացեկը Onet-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևին մնացել է մեկ ամիս նախապատրաստվելու Ռուսաստանի մեծ հարձակմանը, որը, նրա կարծիքով, կսկսվի մայիսի վերջին։ 

Նա նշել է, որ այդ ժամանակ Ուկրաինայում դժոխք է լինելու։ Պացեկի խոսքով՝ ամերիկյան օգնությունը կօգնի Ուկրաինայի զինված ուժերին մի քանի ամիս դիմանալ, սակայն հակամարտության ճակատագիրն արդեն որոշված ​​է։

Ըստ գեներալի, նոր փաթեթից, որին կողմ է քվեարկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, ուկրաինացիներն ուղղակիորեն 14 միլիարդից պակաս գումար կստանան նոր զենք գնելու համար։ Խոսքն առաջին հերթին 155 մմ տրամաչափի հրետանային արկերի, հրետանային զինամթերքի և այն ամենի մասին է, ինչն անհրաժեշտ է հակաօդային պաշտպանության գործունեության համար։

«Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա Ուկրաինան դիմանում է իր ողջ ուժով, կա ոչ միայն զինամթերքի պակաս, այլև շատ այլ բաներօ, որոնք թույլ կտան արդյունավետ պաշտպանվել»,- նշել է նա։

Գեներալի կարծիքով, 14 միլիարդանոց այս փաթեթը կբավարարի մի քանի ամսվա համար։