Փաշինյանը հայտարարել է «Իսկանդերների» անարդյունավետության մասին․ Ведомости

Փաշինյանը հայտարարել է «Իսկանդերների» անարդյունավետության մասին․ Ведомости

Ռուսական Ведомости պարբերականը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ ռուսական «Իսկանդերների» ոչ պիտանելիության մասին 1in.am-ի հետ զրույցի ընթացքում արած հայտարարությանը։

Պարբերականը ներկայացնելով այդ դրվագը, նշում է, որ 2016 թվականին Հայաստանն առաջինը արտասահմանյան երկրներից Ռուսաստանից ստացավ հրթիռային «Իսկանդեր» համակարգերը, որոնք ցուցադրվել են այդ տարվա սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվա զորահանդեսին։ Այդ սպառազինությունները Հայաստանը ձեռք է բերել ՀԱՊԿ շրջանակներում սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրի շրջանակներում։ Սպառազինության հիմնական նշանակությունը հակառակորդի ՀՕՊ եւ հարահրթիռային պաշտպանության խոցումն է, ինչպես նաեւ՝ թիրախները, որոնք գտնվում են մինչեւ 500 կմ հեռավորության վրա։