Ռուսական նավթից ամբողջապես կհրաժարվեն․ հրապարակվել են ժամկետներ

Ռուսական նավթից ամբողջապես կհրաժարվեն․ հրապարակվել են ժամկետներ

Գերմանիան այս տարվա օգոստոսի մեկից ամբողջապես կհրաժարվի ռուսական ածխից, իսկ այս տարվա դեկտեմբերի 31-ից էլ ամբողջապես կհրաժարվի ռուսական նավթից։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Ֆինանսների նախարարի տեղակալ Յորգ Կուկիսը՝ Սիդնեյում ընթացող կոնֆերանսի ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Գերմանիան իր սպառած նավթի եւ ածխի 40 տոկոսը գնում էր Ռուսաստանից։

Նշենք, որ ռուսական նավթից հրաժարումը ԵՄ-ն նախատեսել էր հակառուսական սանկցիաների հինգերորդ փաթեթի համաձայն, որը կսկսի գործել օգոստոսի տասից։