Հալածանքներ է սկսվել Ավետիք Չալաբյանի եղբոր նկատմամբ, որը ԿԲ խորհրդի անդամ է

Հալածանքներ է սկսվել Ավետիք Չալաբյանի եղբոր նկատմամբ, որը ԿԲ խորհրդի անդամ է

Ավետիք Չալաբյանի գործին առնչվող իրադարձությունները ևս մեկ անգամ հստակ ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը խախտված է սահմանադրական կարգը։ Մեկ անձի կողմից էլ իշխանության բոլոր թևերի լիազորությունները պարզապես ուզուրպացված են։ Այս մասին քիչ առաջ Ավետիք Չալաբյանի ընտանիքի անդամների, պաշտպանական խմբի ու գաղափարակիցների կողմից հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում հայտարարեց Մենուա Սողոմոնյանը։

«Ես երեք օրինակ կարող եմ նշել, որոնք կփաստեն իմ մտքերը։ Առաջին՝  Քննչական կոմիտեի, դատախազության ու դատարանների քաղաքական պատվերի կատարումը, երկրորդ՝ Ազգային ժողովում հատուկ քրեական օրենսգրքի հետ կապված փոփոխություն են կատարում, որպեսզի Չալաբյանին մեղսագրվող արարքը շարունակի պահպահնվել որպես հանցակազմ, երրորդ՝ հալածանք է սկսվում Ավետիք Չալաբյանի եղբոր նկատմամբ, որը Հայաստանի Կենտրոնական բանկի խորհդի անդամ է։ Ուզում են հեռացնել նրան աշխատանքից ու այդպիսով ազդեց Չալաբյանի վրա։ Այս ամենը Հայաստանում շարունակվելու է ու շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ գործընկեր կառույցը՝ Եվրոպական միությունը, ավելի ստույգ նրա ներկայացուցիչը, հայտարարում է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Այսպիսի հայտարարությունները միանշանակ Փաշինյանի համար կանաչ լույս է վառում նոր բռնաճնշումների համար»,- հավելեց Սողոմոնյանը: