«Ես պատրաստ էի հրաժարվել, բայց…». Աննա Հարությունյան

«Ես պատրաստ էի հրաժարվել, բայց…». Աննա Հարությունյան

 «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանին մարմնավորել է դերասանուհի Աննա Հարությունյանը։

Նա նկարահանումների վերաբերյալ գրառում է արել․ «Ես պատրաստ էի կերպարիս համար 12 կգ քաշ հավաքել, ես պատրաստ էի մարմինս ձևափոխել, ես պատրաստ էի թերևս բարդագույն սպորտաձևերից մեկի ՝ ծանրամարտի օրենքներին ենթարկվել՝ մեկ տարվա ընթացքում մի քանի հարյուր տոննա քաշ բարձրացնելով, մարզվել ամեն Աստծո օր, ես պատրաստ էի նույնիսկ անհնարին թվացող գյումրվա բարբառը յուրացնել, բայց հրաժարվել վարսերիցս, ինչ խոսք, հեշտ չէր…»։