Լեռնային Ղարաբաղում Միացյալ Նահանգները անցնում է հակահարձակման․ դեռեւս միայն դիվանագիտական ճակատում

Լեռնային Ղարաբաղում Միացյալ Նահանգները անցնում է հակահարձակման․ դեռեւս միայն դիվանագիտական ճակատում

ԱՄՆ Պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Կլարկ Կուպերը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղի համար պարունակում է «ապակայունացնող ռիսկեր»։ Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպես է Միացյալ Նահանգները մտադիր օգնել ռեգիոնի երկրներին՝ ռուսական ազդեցությանը հակազդելու համար, Կուպերը պատասխանել է հետեւյալ կերպ․

«Դուք նկատեցիք, որ ես որոշակիորեն համաձայն եմ այն դիտարկման հետ, որ այնտեղ, որտեղ ներկա են ռուսները, տվյալ դեպքում առկա է ապակայունացման ռիսկը եւ իհարկե մարտահրավերները բոլոր երկրներին եւ կողմերին, որոնք այնտեղ տեղի ունեցողին մասնակցում են»։

Կուպերը հավելել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս խաղաղ բանակցությունների եւ դրանցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասնակցության օգտին եւ հավելյալ ուշադրություն է դարձնում հումանիտար հարցերին։