Մարուքյանին դատարանում կպատասխանենք. ՀՖՖ նախագահ

Մարուքյանին դատարանում կպատասխանենք. ՀՖՖ նախագահ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջով օրերս  անդրադարձել էր հայկական ֆուտբոլին, մասնավորապես, Վանաձորի «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու որոշմանը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի «Արարատ»-«Լոռի» խաղի մեկնարկում Վանաձորը ներկայացնող թիմը հրաժարվել էր խաղալ: Հետագայում «Լոռի ՖԱ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ ակումբը չի շարունակի ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում՝ հիմնավորելով այս որոշումը «ստեղծված անառողջ մթնոլորտով»:  

«Այս իշխանության բերած կադրերը ձախողում են բոլոր ոլորտները, իրենց պահում են ամենավերջին, ամենախայտառակ ձևով, նման խայտառակություններ չեն էլ եղել, ֆուտբոլի ղեկավարության ապագան սպասվում է քրեակատարողական հիմնարկներում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել էր Մարուքյանը։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ հարցազրույց տալով Առաջին ալիքին ,նշել է, որ իրենք Էդմոն Մարուքյանին պատրաստվում են դատարանում պատասխանել։

«Մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել, այնտեղ ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Մելիքբեկյանը։