Զելինսկին վերադարձել է Ուկրաինա

Զելինսկին վերադարձել է Ուկրաինա

Ավարտելով իր արձակուրդը Թուրքիայում, Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելինսկին վերադարձել է Ուկրաինա։ Այս մասին փոխանցում է Anadolu լրատվական գործակալությունը։ Զելինսկին իր արձակուրդն անցկացրել է Թուրքիայի հարավ-արեւմուտքում։ Եռօրյա իր արձակուրդի ընթացքում Զելինսկին իրեն բավական ազատ է պահել, կատակել ռեստորանների եւ հյուրանոցի աշխատակիցների հետ, որոշ ժամանակով նույնիսկ խոհարարի տեղը զբաղեցրել ու փորձել ինչ որ բան պատրաստել։ Զելենսկուն ճանապարհել են տեղի թուրքական իշխանությունների ներկայացուցիչները։