Ես էլ էի պայքարում տրանսպորտի թանկացման դեմ. այն ժամանակ ուրիշ էր

Ես էլ էի պայքարում տրանսպորտի թանկացման դեմ. այն ժամանակ ուրիշ էր

Իրականում շատ մեծ տարբերություն կա առաջվա ու այսօր գործող տրանսպորտային համակարգերի միջև։ Իրարից էապես տարբեր են առնվազն շարժակազմերի առումով: Այո, ժամանակին ես էլ եմ մասնակցել տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներին: Ասում էինք՝ եթե «Գազել» է, ոչ մի նոր որակ չկա, ի՞նչն եք թանկացնում։ Ասում էին՝ թանկացնում ենք, որ լավ տրանսպորտ բերենք։ Մենք էլ ասում էինք՝ չէ, բերեք, հետո թանկացրեք։ Հիմա այսօր այդ «Գազել»-ներն ընդհանրապես չկան: Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

««Այո, տրանսպորտը թանկանալու է, բայց ոչ այնքան, ինչքան նշվում է։ Սուտ է, որ հանրային տրանսպորտը դառնում է 260 դրամ։ Կարող ենք ասել, որ իրոք թանկանում է, բայց ոչ այդքան»,-ասաց փոխքաղաքապետը։