Նիկոլ Փաշինյանի այցը Ծիծեռնակաբերդ չի լուսաբանվելու

Նիկոլ Փաշինյանի այցը Ծիծեռնակաբերդ չի լուսաբանվելու

Քիչ առաջ վարչապետի աշխատակազմից հաղորդեցին, որ «Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային: Այն բաց կապուղիով ուղիղ եթերում հեռարձակելու է Հանրային հեռուստաընկերությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բաց կլինի 09:30-ից»:

Այսինքն, լրագրողները Փաշինյանին կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի մոտենալու, հարցեր տալու հնարավորություն չեն ունենալու: