Հարյուրավոր հավելվածներ դարձել են գործիք՝ մարդկանց հետապնդելու համար

Հարյուրավոր հավելվածներ դարձել են գործիք՝ մարդկանց հետապնդելու համար

Anomaly Six ընկերությունը, որը կապված է ամերիկյան կառավարության հետ, պարզվել է, որ կապ ունի միլիոնավոր մարդկանց հետապնդելու հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Ըստ պարբերականի տվյալների, կազմակերպությունը ավելի քան հինգ հարյուր հավելվածի ծրագրային ապահովում է իրականացրել, որոնց շնորհիվ սմարթֆոնները, որոնցում ներբեռնվել են այդ հավելվածները, դարձել են մարդկանց հետապնդելու գործիքներ։

Anomaly Six ընկերությունը հանդիսանում է ամերիկյան կառավարական հաստատությունների կապալառուն, ինչպես նաեւ համարվում է մասնավոր սեկտորի մի շարք ընկերությունների գործընկերը։ Anomaly Six-ը պարբերականինփոխանցել է, որ իրենց արտադրանքը վաճառվում է միայն մասնավոր սեկտորում եւ իրենց գործում են լիովին օրինականության դաշտում։