Ջունգլիներում հայտնաբերվել է հնագույն կորսված քաղաք

Ջունգլիներում հայտնաբերվել է հնագույն կորսված քաղաք

Հնագետները հայտարարել են, որ հայտնաբերել են հնագույն Կհմերյան կայսրության ժամանակների Մահենդրապարվատա քաղաքը, որը գտնվում է ժամանակակից Կամբոջայի տարածքում։ Երեք տարի անցկացված գնագիտական պեղումների մանրամասն նկարագորությունը հրապարակվել է Antiquity հանդեսում։ Գիտնականները ավերակների հստակ տեղորոշումը կատարել են լազերով աշխատող գերժամանակակից սարքերի օգնությամբ։ Նրանք նույնիսկ կարողացել են Պնոմ Կուլեն պլատոյի վրա կազմել քաղաքի մանրակրկիտ քարտեզը։ Ավերակները թվագրվում են մեր թվականության 9-րդ դարով։ Հրապարակման մեջ նշվում է, որ գիտնականներն անշուշտ տեղյակ են եղել պատմական քաղաքի գոյության եւ գտնվելու մոտավոր վայրի մասին, սակայն այն, որ քաղաքը գտնվում է Պնոմ Կուլենում, Կհմերյան կայսրության կենտրոն Անգկորին շատ մոտ, չէին ենթադրում։ Գիտնականները պարզել են, որ քաղաքային ցանցը մոտավորապես 50 քառ կմ տարածք է ընդգրկում։ Նշենք, որ Կհմերյան կայսրությունը գոյություն է ունեցել 9-13-րդ դդ ժամանակակից Կամբոջայի, Վիետնամի, Թաիլանդի եւ Լաոսի տարածքում։