Հիվանդները առանց Չարչյանի չեն կարող, վերադարձրեք մեր Չարչյանին

Հիվանդները առանց Չարչյանի չեն կարող, վերադարձրեք մեր Չարչյանին

Հիմա, որ կանգնած եմ՝ կիսով չափ ես եմ կանգնած, կիսով չափ ինքը, որովհետև ես հիմա առանց ոտք կլինեի։ Եկել եմ իմ խստագույն բողոքը ներկայացնեմ։ Ինչու՞ եք այդ մարդուն բռնել, երեք անգամ սրտի վիրահատություն տարած մարդուն էդ դուք ոնց եք բռնել, ի՞նչ եք ուզում այդ մարդուց։ Այս մասին քիչ առաջ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակից քաղաքացիներից մեկը, որը բուժում է ստացել Չարչյանի մոտ, մասնագիտությամբ երաժիշտ է։

Հիշեցնենք՝ դատախազության մոտ բողոքի ակցիա է ՝ ի աջակցություն կալանավորված Արմեն Չարչյանի։

«Պահանջում եմ՝ անհապաղ ազատ արձակեք, վերադարձրեք մեր Չարչյանին մեզ, որովհետև հիվանդներն առանց նրա չեն կարող, մեկը հենց ես։ Վերադարձրեք մեր Չարչյանին, հորդորում եմ ես ձեզ։ Չարչյանը ոչ միայն լավ դոկտոր-պրոֆեսոր բժիշկ է, այլև երաժիշտ է, դուետ դեռ պիտի կատարենք մենք միասին»,- ասաց քաղաքացին։