Եթե մեր բախտը բերեր

Եթե մեր բախտը բերեր

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Կարող է հետագայում պարզվի, որ եթե մեր բախտը բերեր և մեր վարչապետը ոչ թե հանցավոր ինքնավստահությամբ ասեր. «կորոնավիրուսն ում շունն է» և հանրաքվեի քարոզչությամբ զբաղվեր, այլ մտածեր ազգաբնակչության կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու մասին և հետևեր Առողջապահության միջազգային կազմակերպության խորհուրդներին ու ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեր այդ Համավարակից ազգաբնակչությանը պաշտպանելու համար, ինչպես մեր հարևան Վրաստանում արվեց, մենք այսօրվա ահավոր վտանգի առաջ չէինք կանգնի»։