Մահացել է հայտնի ռեփերը՝ 21 տարեկան հասակում

Մահացել է հայտնի ռեփերը՝ 21 տարեկան հասակում

Մահացել է հայտնի ռեփեր Juice WRLD-ը քսանմեկ տարեկան հասակում։ Նա մահացել է Չիկագոյի Միդուեյ օդանավակայանում՝ ամենայն հավանականությամբ՝ սրտի նոպայից։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Կալիֆորնիա կատարած ուղեւորությունից հետո երգչի մոտ բերանի արյունահոսություն է եղել, ինչից հետո նրան տեղափոխել են շտապ բուժօգնության մեքենայով։ Մահվան պատճառները պարզվում են։ Juice Wrld-ը հայտնի է դարձել անցյալ տարից, երբ թողարկվել է վերջինիս Lucid Dreams երգը, որը հիթ-շքերթներում առաջատար հորիզոնականներ է գրավել տեւականորեն։