Երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայում

Երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայում

5,1 մագնիտուդ ուժգնությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Էպիկենտրոնը գտնվում է չինական Խամի քաղաքից 433 կմ հեռավորության վրա։ Ցնցումները եղել են Մոնղոլիայի հարավ-արեւմուտքում, տեղի ժամանակով 01։48-ին։ Ավերածությունների, տուժածների եւ մարդկային կորուստների մասին տեղեկություններ չկան։