71-ամյա ամերիկացին դաժանորեն սպանել է 6-ամյա պաղեստինցուն (լուսանկարներ)

71-ամյա ամերիկացին դաժանորեն սպանել է 6-ամյա պաղեստինցուն (լուսանկարներ)

71-ամյա Ջոզեֆ Չուբային մեղադրել են սպանության և ատելության հողի վրա կատարած հանցագործության մեջ այն բանից հետո, երբ նա Չիկագոյի արվարձաններում դանակահարել է անչափահաս երեխային և նրա մորը։

Պատճառն այն է եղել, որ մայրը և որդին մահմեդականներ են, հայտնում է The New York Times-ը։
Հարձակման հետևանքով 6-ամյա տղան մահացել է, իսկ նրա 32-ամյա մայրը՝ ծանր վիրավորվել։

«Դետեկտիվները կարողացել են պարզել, որ այս դաժան հարձակման երկու զոհերն էլ եղել են կասկածյալի թիրախը, քանի որ նրանք մահմեդականներ են եղել՝ հատկապես Մերձավոր Արևելքում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության ֆոնին», - նշել են իրավապահները։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 71-ամյա կասկածյալին՝ Ջոզեֆ Չուբային, որը եղել է տան մուտքի մոտ:

Ըստ ոստիկանության, նա տան սեփականատերն է և այն վարձով տվել է իր ապագա զոհերին:
Միջադեպը մեծ աղմուկ է հանել ԱՄՆ-ում․ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացիները պետք է միավորվեն և մերժեն իսլամաֆոբիան և մոլեռանդության և ատելության բոլոր ձևերը։

Նրա խոսքով, կնոջ՝ Ջիլի հետ ցնցված ու վրդովված է երեխայի և կնոջ վրա դաժան հարձակումից։ Հայտնի է նաև, որ պաղեստինցի մահմեդական ընտանիքը եկել է ԱՄՆ՝ ապաստան խնդրելու։