ՀՀ ներմուծված առաքանիում հայտնաբերվել են թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր

ՀՀ ներմուծված առաքանիում հայտնաբերվել են թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր

Մաքսավորները «ՀայՓոստ» ընկերության փոխանակման կենտրոնում զննման են ենթարկվել Ֆրանսիայից ՀՀ ներմուծված առաքանին և հայտնաբերել թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հայտնաբերվել է գնդակի մեջ թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի 780 դեղահաբ, ինչպես նաև 1.69 գրամ ընդհանուր քաշով վնասված դեղահաբեր»,– ասված է հաղորդագրությունում:

Պարզվել է, որ նշված առաքանին պետք է ստանար ՀՀ քաղաքացի Ա. Ե.–ն։
Դեղահաբերը փոխարինել են նմանատիպ զանգվածներով և ուղարկել Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղ։ ՀՀ քաղաքացին, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, «ՀայՓոստի» բաժանմունքից առաքանին ստանալուց հետո ձերբակալվել է։

Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399–րդ հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հարուցվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: