Խաչատուրյան քույրերին ճանաչել են իրենց հոր «զոհ»․ «Կոմերսանտ»

Խաչատուրյան քույրերին ճանաչել են իրենց հոր «զոհ»․ «Կոմերսանտ»

ՌԴ Քննչական կոմիտեն որոշում է կայացրել, ըստ որի, մերժել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ հետմահու գործ հարուցել, սակայն ընդունել է այն փաստը, որ նրա կողմից իր դուստրերի հանդեպ հանցարարքներ են կիրառվել։ Այս մասին գրում է «Կոմերսանտը» վկայակոչելով ուժային կառույցների իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Երեք քույրերն էլ դեռ այս տարվա մայիսին էին դիմում գրել, խնդրելով գործ հարուցել իրենց հոր դեմ հետմահու՝ կտտանքների ենթարկելու, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կամ դրանց կատարելուն ստիպելու դրվագներով։

Ըստ «Կոմերսանտի» քրեական գործի հարուցման մերժման որոշումը կայացվել էր դեռ օգոստոսի 2-ին, սակայն փաստաբաններին այն տրվել էր միայն օրերս։ Առաջիկայում «Խաչատուրյան քույրերի» գործով լինելու են կրկին միջնորդություններ, կապված քույրերի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, որի մերժման պարագայում պաշտպանական կողմը այն կբողոքարկի։ Անգելինայի փաստաբան Ալեքսեյ Պարշինը հայտարարել է, որ արդեն ակնհայտ է, որ աղջիկների գործողությունները լիովին տեղավորվում են սեփական կյանքը փրկելու համար ինքնապաշտպանական գործողությունների դիմելու անհրաժեշտության տրամաբանության մեջ։