«Կարաս զենքդ գցես, փախնես՝  չդատվես»

«Կարաս զենքդ գցես, փախնես՝  չդատվես»

Էն որ կառավարությունում բոլոր հարցերը փակ են քննարկվում՝ իբր գաղտնիության սկզբունքով, բայց պատահական իմանում ես մի ազգակործան օրենքի մասին ու չես հասկանում, թե  ինչ արձագանք տալ, սովորական է դարձել։ Հարմարվել ենք ու չենք մտածում, որ այդ քան փակ օրենքների ընդունումը մի օր մեզ փաստի առաջ է կանգնեցնելու։

Հենց նոր լսում էի աշխարհազորայիններից մեկի հարցազրույցը։  Անունը չեմ հրապարակում ոչ թե Նիկոլի կառավարության նիստերի գաղտնիության սկզբունքից ելնելով, այլ նրա համար, որ ,, զինվորականության լեզուն տարբեր մկրատներով կտրել,, ու լռեցրել են։ Անունը չեմ գրում, որ  զինվորի ,, հետևից չընկնեն,,։ Ինչքան փորձեցի այդ նոր օրենքը գտնել, երևի հարմար չէին գտել հրապարակել։ Դա էլ գաղտնիության մեջ է։

Ահա թե ինչ է ասում․ 

«Նոր օրենք ա հելել ՝ աշխարհազորայինի պայմանագիր,  առանց դրա թույլ չեն տալիս դիրքեր բարձրանալ։ Երբ որ ես գնացի անձամբ աշխարհազորայինի  պայմանագիրը  կնքելու, կնքեցի  մեջը գրված էր հետևյալը․ 
Աշխարհազորայինը ոչ մի քրեական պատասխանատվության չի ենթարկվում, ոչ մի արգելք չկա, այսինքն երբ ուզենաս զենքը կարաս գցես, խրամատում թողնես ու  գնաս տուն։ Այսինքն պետությունը օրինական ձևով օրենք է հորինել, օրինական ձևով թոըյլ է  թույլ է տալիս փախուստի։ Կարաս փախնես ու չդատվես։ Կարամ թուղթը ցույց տամ»։ 
Սա դասալքության խրախուսման ձր չէ՞։ 11 հազար դասալիքից են խոսում, այնինչ իրենք են պարարտ հող ստեղծում՝ դասալքության համար։ Սա՞ է բանակի բարեփոխումը․․․ Թշնամին հարձակվի, զինվորն առանց պատասխանատվության  փախչի։ Հետո զարմանում եք, որ հայ զինվորը առանց դիմադրության թշնամուն է հանձնվել։ 
Այդ ի՞նչ եք անում Բանակի, երկրի հետ։