ԱՄՆ-ի օգնությունը Կիևին ուշացած է․ Reuters

ԱՄՆ-ի օգնությունը Կիևին ուշացած է․ Reuters

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու օրինագծին, բայց դա Կիևի համար չափազանց «ուշացած» է։  Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վերլուծաբաններին հղումով։

Նրանց պնդմամբ, երաշխիք չկա, որ ուկրաինացի զինվորականներն այլևս օգնություն կստանան նախաձեռնության հաստատումից հետո, և որ այն, ինչ արդեն համաձայնեցված է, «կհասնի շատ ավելի ուշ, քան Ուկրաինան, որը զինամթերքի պակաս է զգում, ակնկալում էր»։

Ինչպես նշում է գործակալությունը, 2024 թվականից հետո Կիևը կանգնած է անորոշության առաջ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր վերընտրման ֆոնին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ապրիլի 20-ին հաստատվել են Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ռազմական օգնություն տրամադրելու, Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու համար բռնագրավելու և Չինաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագծերը։ Փաթեթի ծավալը կազմել է 95 մլրդ դոլար: 
Այն ներառում է, մասնավորապես, 61 մլրդ դոլար՝ Ուկրաինայի, 26 մլրդ դոլար՝ Իսրայելի համար, ինչպես նաև հակամարտությունների գոտիներում, այդ թվում՝ Գազայի հատվածում, մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Այժմ օրինագծերը պետք է հաստատվեն ԱՄՆ Սենատի կողմից, դրանց քննարկումը կսկսվի ապրիլի 23-ին։ Եթե ​​դրանք ընդունվեն, ապա  կուղարկվեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վավերացմանը։ Ամերիկացի առաջնորդն արդեն խոստացել է ստորագրել օրինագծերի այս փաթեթը։