Ուկրաինայի եւս երեք մարզերում հայտարարվել է արտակարգ դրություն

Ուկրաինայի եւս երեք մարզերում հայտարարվել է արտակարգ դրություն

Ուկրաինայի կառավարությունը նոր կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով եւս երեք մարզերում հայտարարել է արտակարգ դրություն։ Արտակարգ դրություն է մտցվել Տերնոպոլի, Չերկասկի եւ Դոնեցկի մարզերում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, իր տելեգրամյան ալիքում հրապարակված գրառմամբ։ Այսպիսով, Ուկրաինայի արդեն ինը մարզերում հայտարարվել է արտակարգ դրություն։