ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի

ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը դատական հայց է ներկայացրել ընդդեմ  Փաշինյանի

Ինչպես տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից, ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալ Էմին Ավետիսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Ավետիսյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը։ Ավետիսյանը պահանջում է վարչապետի աշխատակազմին պարտավորեցնել  վերականգնել իրեն զբաղեցրած պաշտոնին, ինչպես նաև  փոխհատուցել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար։