Անբուժելի հիվանդ Սելին Դիոնը ինքնակենսագրական ֆիլմ է նկարահանել 

Անբուժելի հիվանդ Սելին Դիոնը ինքնակենսագրական ֆիլմ է նկարահանել 

Անբուժելի հիվանդ Սելին Դիոնն հայտարարել է «Ինստագրամի» իր էջում, որ այս տարվա հունիսի 25-ին կներկայացնի «I am Celine Dion» ինքնակենսագրական կինոնկարը Prime Video-ով։ Նախագծի ռեժիսոր է հանդիսացել «Օսկարի» առաջադրված Իրեն Թեյլոր-Բրոդսկին։

Կինոնկարում կներկայացվի, թե աշխարհահռչակ երգչուհին ինչպես է պայքարում իր հիվանդության դեմ, որը փոխել է նրա ողջ կյանքը։ Կինոնկարի ստեղծողները հայտարարում են, որ կինոնկարը կդառնա Սելին Դիոնի՝ իր երկրպագուներին ուղղված սիրո խոստովանության նամակ։ Երգչուհին նաեւ կինոնկարում կխոսի երաժշտության մաիսն, ներկայացնելով մարդկային հոգու տոկունությունը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Սելին Դիոնի մոտ ախտորոշվել էր աուտոիմունային շարժունակության եզակի հիվանդություն, որը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը եւ դրսեւորվում է անկառավարելի հիվանդագին սպազմերով։ Բուժումների պատճառով, նա ավելի քան 40 համերգ է չեղարկել։