Քաղաքապետարանի աշխատակիցները պատուհաններից հետևում են ակցիային

Քաղաքապետարանի աշխատակիցները պատուհաններից հետևում են ակցիային

Ինչպես արդեն հայտնել էինք, ընդդիմադիրների «Դիմադրության» շարժման առաջնորդներն ու համակիրները փակել են Երևանի քաղաքապետարանի շենքը, նրանց նպատակը, քաղաքապետարանի շենք մտնելը չէ, ինչպես հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, այլ պարզապես թույլ չտալ աշխատակիցներին դուրս գալ շենքից, քանի որ այն դարձել է ՔՊ֊ի դյուքյանը։

Արծվիկ Մինասյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա ուղերձ է, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցները ևս գան և միանան համազգային պայքարին։

Նշենք նաև, որ 10 րոպե է ինչ ավարտվել է աշխատանքային ժամը և քաղաքապետարանի աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից, նրանք պատուհանից հետևում են դրսում կատարվող իրադարձություններին։