Մոսկվայում հայ գործարար է ինքնասպան եղել

Մոսկվայում հայ գործարար է ինքնասպան եղել

Մոսկվայում՝ «Վորոբյովիե գորի» թանկարժեք բնակարանային համալիրի իր բնակարանում ինքնասպան է եղել հայազգի գործարար Արտեմ Ասլանյանը։ Նա հանդիսանում էր Bluefin ռոլլերի բարձրակարգ առաքման ծառայություն իրականացնող ընկերության հիմնադիրն ու դոներների «Իստամբուլ քեբաբ» ընկերության սեփականատերը։ Արտեմի դիակը հայտնաբերել է բակի աշխատակիցը։

Մահվանից առաջ նա մորը երկտող է թողել, որտեղ գրել է, որ շատ հոգսեր ունի, առհասարա ամեն ինչից զզվել է։ Նախնական տեղեկությունների համաձայն, երեսնիննամյա գործարարը ինքնասպան է եղել բիզնեսում ունեցած խնդիրների պատճառո։ Նա հինգ սննդի առաքման եւ ռեստորանային ընկերությունների հիմնադիր էր։