Ով տենց է մտածում, ինքը հողատու է․ Մաղսուդյան

Ով տենց է մտածում, ինքը հողատու է․ Մաղսուդյան

Ականազերծման աշխատանքներ են հենց հիմա իրականացվում։ Հիմա ես կարա՞մ գնամ էդ մարդկանց մոտ, մի հատ տեսնեմ՝ ի՞նչ են անում։ Եթե չեմ կարող ես անձամբ գնալ, ուրեմն դուք էլ չեք անելու։ Հենց հիմա զանգեք ՊՆ նախարարին ասեք, որ հենց հիմա դադարեցնի սա։ Այս մասին քիչ առաջ Ոսկեպարի եկեղեցու հատվածում տեղի ունեցող ականազերծման աշխատանքների ժամանակ ասաց գնդապետ Միհրան Մաղսուդյանը։

«Զանգեք նախարարին ու հորդորեք, որ այո, ոսկեպարցիները դեմ են սրան։ Ու եթե կա ոսկեպարցի, որ մեկը կարող է ասել, թե ինքը կողմ է այս ամենին, ինչը կատարվում է, ուրեմն ինքը հողատու է»,- ասաց նա։